Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am

Ինչու են համբուրվելիս աչքերը փակում. նոր վարկած. 1in.am

The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)։

Գիտնականների այդ նոր հիպոթեզը հերքում է նախկինում տրված բացատրությունը, որ աչքերը մոտ տարածության վրա ունակ չեն կենտրոնանալ։ Բրիտանացի հոգեբաններն իրենց հետազոտության արդյունքները ներկայացրել են Journal of Experimental Psychology Human Perception and Performance հանդեսում։

Փորձնական հետազոտությունն իր մեջ չի ընդգրկել համբուրվելու փորձ։ Գիտնականները կամավորներին խնդրել են էկրանի վրա փնտրել մի քանի տառեր՝ միաժամանակ նրանց աջ կամ ձախ ձեռքը ենթարկելով վիբրացիայի։

Պարզվել է, որ ուղեղի վիզուալ համակարգի համար ավելի բարդ առաջադրանքը էականորեն թուլացրել է շոշափողական գրգռիչների հանդեպ զգայունությունը։ Հետազոտության հեղինակ Սանդրա Մերֆին հայտարարել է, որ նոր բացահայտումը կարևոր է, քանի որ վթարային ազդանշանային համակարգերում ավելի հաճախ են կիրառվում շոշափելի տվյալներ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. propochemu.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ